Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մարզերում կշարունակվի օպտիմալացման ծրագիրը

Մարզերում կշարունակվի օպտիմալացման ծրագիրը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ  հերթական գործակարգավարական խորհրդակցությունը,,,:

 

Անդրադառնալով հանձնարարականների կատարմանը, զեկուցվեց, որ հունիսի 22-ից Երևան-Սևան մայրուղում հանգստյան օրերին իրականացվում են շտապօգնության բրիգադների հերթապահությունները։ Նաև նշվեց, թե ինչ աշխատանքներ են տարվել  ավտովթարներից տուժածներին և ծանր հիվանդներին անհարկի մայրաքաղաք տեղափոխելու դեպքերը նվազեցնելու ուղղությամբ։ Մասնավորապես, արդիականացված հիվանդանոցների ղեկավարներին հանձնարարվել է բժշկական օգնությունը տեղում կազմակերպելու նպատակով անհրաժեշտության դեպքում դիմել նախարարության գլխավոր մասնագետների օգնությանը, եթե  չկա բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն, որը կարելի է միայն Երևանում ապահովել։


Ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը մարզերի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա։ Նա  տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ քննարկել է մրցույթների անցկացման արդյունքում ունեցած ֆինանսական տնտեսումներն այդ նույն ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղելու հարցը։ Մասնավորապես, շինարարական մրցույթներից առաջացած խնայողություններով առաջարկվել է վերանորոգել գյուղական ևս 6 ամբուլատորիա և Մեծամորի պոլիկլինիկայի տարածքը։


Նախարար Դումանյանը ՀԲ մասնագետներին նաև առաջարկել է մայրաքաղաքի շտապօգնության ծառայության արդականացման արդյունքում շահագործումից հանված մեքենաները, որոնք քաղաքապետարանը պատրաստ է անհատույց տրամադրել նախարարությանը, մրցույթներից տնտեսված միջոցներով նորոգել և հատկացնել հեռավոր գյուղերի ամբուլատորիաներին։ Քննարկվել են նաև առողջապահության համակարգի և առաջին հերթին մարզային կառույցների օպտիմալացման, քաղաքային բնակավայրերում ընտանեկան բժշկի համակարգի ընդլայնման և այլ հարցեր։


Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հորդորեց առավել ակտիվորեն ընդգրկվել ոլորտում ընթացող բարեփոխումների ծրագրերում։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ